Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյը կօգնի ազատվել ակնեից. news.am

Կանաչ թեյը կօգնի ազատվել ակնեից. news.am

Կանաչ թեյը, որը հակաբորբոքային եւ հակամանրէային ազդեցություն ունի հակաօքսիդանտների վրա, կարող է օգնել պզուկների եւ ակնեի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում են National Yang-Ming University-ի գիտնականները (Թայվան):

Մեկ ամիս տեւած հետազոտության ընթացքում կանայք կանաչ թեյի հիման վրա հավելումներ են ստացել, որը համարժեք էր օրական մեկ բաժակ թեյին: Վերահսկիչ խմբում մասնակիցները ստանում էին նույն քանակությամբ պլացեբո: Հետազոտության վերջում պարզվել էր, որ առաջին խմբի կանանց մոտ զգալիորեն նվազել էր դեմքի պզուկների քանակությունը: Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ կանաչ թեյի խտանյութ ստացող կանանց մոտ զգալիորեն ավելի քիչ էին պզուկներն այնպիսի խնդրահարույց գոտիներում, ինչպիսին է կզակը, քիթը եւ բերանը:

Պզուկների ի հայտ գալու հիմնական պատճառներից մեկը մաշկային ճարպի հավելյալ արտադրությունն է, որն արգելափակում է մանրագույն մազային ֆոլիկուլները եւ մանրէների համար սննդային լավ միջավայր դառնում:

Գիտնականների խոսքով, հակաօքսիդանտ էպիգալոկատեխին-3-գալատը, որը կանաչ թեյի կազմի մեջ է մտնում, հակաբորբոքային եւ հակամանրէային ազդեցություն ունի: Սակայն կանաչ թեյի հակա-ակնե ազդեցության հաստատման համար անհրաժեշ են հետագա հետազոտություններ` մեծ թվով մասնակիցներով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nebolet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ